Օգոստոսի 8-ին Թուրքական Մարդին նահանգի Նուսայբին շրջանում երեք զինվոր է մահացել, երբ զինվորական ավտոմեքենան կանգ է առել հեռակառավարվող ականի վրա: Ենթադրվում է, որ արկը տեղադրել են Քրդական բանվորական կուսակցության անդամները, գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Երկու զինվոր մահացել է տեղում, իսկ երրորդը` Դիարբեքիրի հիվանդանոցում, ուր տեղափոխել էին նրան:



























