Apple-ի ինժեներները միջոց են գտել, որը կօգնի պահպանել սարքի արտաքին տեսքը՝ ազատելով պլաստիկե պատյաններ օգտագործելու անհրաժեշտությունից: Ընկերության կողմից հերթական պատենտի գրանցման մասին տեղեկացրել է iClarified պարբերականը:
Ի տարբերություն ալյումինի՝ նոր մետաղը թույլ է տալիս հաղորդել հեռախոսում ներկառուցված ալեհավաքի ազդանշանները եւ չի ազդում Wi-Fi-ի, Bluetooth-ի աշխատանքի վրա:
Lenta.ru-ի փոխանցմամբ, առայժմ հայտնի չէ, թե երբ է Apple-ը կիրառելու նոր արտոնագիրը:





























