ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեւի մակերեւույթին հսկայական սլաքի վերափոխման պատկերը։

Առաջին անգամ այս սլաքը հայտնաբերվել էր մայիսի 28-ին Solar Dynamics Observatory-ի միջոցով։ Սլաքը կազմված է ելուստներից, որոնք իրենցից արեւի հետ համեմատ սառը նյութեր են ներկայացնում, եւ որոնք վեր են բարձրանում ու մնում Արեւի մակերեւույթին նրա մագնիսական դաշտի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հունիսի 17-ին գիտնականները նորից ստացել էին այդ սլաքի պատկերը։ Այն մի փոքր աղճատված է, սակայն  ամեն դեպքում լավ տեսանելի է։