Նախորդ շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 97 դեպք:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը АК, «Սեւ նետ», СВД, ПК, ДШК եւ УТЁС տիպի փոքր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 փամփուշտ:
Առավել ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել շփման գծի հյուսիսային շրջանները: Միայն օգոտոսի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում Հաթերք գյուղի ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի վրա ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից արձակվել է շուրջ 750 կրակոց, որից 250-ը` ДШК տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
Վերոնշյալ բոլոր ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:



























