Մահացել է Ազգային անվտանգության ծառայության Վայքի պետ Հովհաննես Հակոբյանը: Մահվան պատճառը եղել է էլեկտրահարումը: Նա հուլիսի 31-ին, ժամը 13:00-ի սահմաններում Արփա գետում գեներատորով ձուկ որսալու ժամանակ էլեկտրահարվել է եւ տեղում մահացել: Նրա հետ դեպքի պահին եղել են «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ Վայքի մասնաճյուղի վարորդ Հարություն Հարությունյանը,10-րդ դասարանի աշակերտ Հրայր Հարությունյանը եւ եւս մեկ անչափահաս:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Հովհաննես Հակոբյանը «Թագուհին ձորի» ռեստորանային համալիրից մոտ 200 մ հեռավորության վրա` Արփա գետում գեներատորով ձուկ որսալու ժամանակ էլեկտրահարվել է եւ տեղում մահացել: Այժմ նախաքննություն է ընթանում: Թե ով է փոխարինելու Հովհաննես Հակոբյանին այդ պաշտոնում՝ առայժմ հայտնի չէ:



























