Երկու ոստիկանների մորթել են Ռուսաստանի Վորոնեժի մարզում միայն այն բանի համար, որ նրանք խնդրել են փաստաթղթեր ներկայացնել: Սայլով գնացող 6 հանցագործներ դանակներով հարձակվել են փաստաթղթեր ստուգող ոստիկանության խմբի վրա: Նրանք կտրել են երեք ոստիկաններից երկուսի կոկորդը, երրորդին էլ դանակահարել են: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Վորոնեժի մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչը նշել է, որ «փաստաթղթերի ստուգման ժամանակ 6 անհայտ անձինք հարձակվել ու դանակով վիրավորել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների` Վերխնեկարաչանովսկի ոստիկանության բաժանմունքի պետին, նրա տեղակալին ու օպերլիազորին»: Նա հավելել է նաեւ, որ 6 կասկածյալներից մեկն արդեն ձերբակալված է: Մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:



























