Windows Insiders ծրագրի բոլոր մասնակիցները անվճար լիցենզիոն Windows 10 կստանան: Այս մասին Microsoft-ը հայտնել է իր բլոգում:
Windows Insiders ծրագրում մասնակցությունը ենթադրում է Windows 10-ի տեխնիկական Preview-տարբերակի տեղադրում: Այն ներբեռնելու համար հասանելի կլինի մինչեւ հուլիսի 27-ը:
Windows Insider ծրագրի մասնակից կարող է դառնալ յուրաքանչյուր ցանկացող, որի համար պետք է միայն հայտարարություն տալ ընկերության կայքում:
Բացի Windows Insider-ի մասնակիցներից, անվճար կարող են մինչեւ Windows 10 նորացնելWindows 7-ի եւ Windows 8/8.1.-ի օգտագործողները:





























