OneWeb եւ Airbus Defence And Space  ընկերությունները Լե Բուրժեում վերջերս կայացած ավիացիոն-տիեզերական ցուցադրության ընթացքում համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկության հիմնադրման մասին, որը պետք է արտադրի նորագույն համակարգի կապի 900 միկրոարբանյակ, ինչը կհեշտացնի բջջային ինտերնետի հասանելիությունը։

Նախատեսվում է, որ 150 կգ կշռող 32 արբանյակների գործարկումը տեղի կունենա 2018թ. Մնացած 648-ը կգործարկվեն 2019-2020թթ, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Առաջին 10 արբանյակները կհավաքվեն Թուլուզում ADS ընկերության կողմից։