Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ օծված սուրբ նահատակների պատկերը հավատացյալ ժողովրդի խոնարհումի և աղոթքի համար զետեղվել է Մայր Տաճարում:

Մայր աթոռից հայտնում են, որ առաջիկա ամիս սրբապատկերը կփոխադրվի Մայր Աթոռի Ս. Հրեշտակապետաց եկեղեցի:

Ի տես և ի օրհնություն հավատավոր հայորդիների` օգոստոսին այն կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապա Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներ: