Իսրայելում ապօրինաբար ապրելու կասկածանքով  ձերբակալվել է Հայաստանի 28-ամյա մի քաղաքացի, Բաթ-Յամայի բնակիչը:

Թել-Ավիվի ոստիկանական բաժնի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ կասկածյալը՝ Հայաստանի բնակիչ եւ քաղաքացի, Իսրայել է ժամանել տուրիստական վիզայով, մի քանի տարի առաջ: Իր ծանոթի միջոցով նա, ենթադրաբար, կեղծել է փաստաթղթերը, կարողացել է զենքի կրման թույլտվություն ստանալ եւ դարձել է ձեռնարկություններից մեկի պահապան:

Կասկածյալը ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել վերջերս, երբ նրա նկատմամբ, աշխատանքի ժամին հարձակման մեղադրանք է ներկայացվել: Քննության ժամանակ ոստիկանները պարզել են, որ բոլոր փաստաթղթերը կեղծ են:

Ոստիկանությունը կխնդրի Թել-Ավիվի դատարանին, ավելացնել ձերբակալվածի կալանքի ժամկետը, հաղորդում է newsru.co.il-ը: