Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 129-րդ կիլոմետրում` Մալիշկա գյուղի մերձակայքում օգոստոսի 8-ին, ժամը 21-ի սահմաններում տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 20 ՕՍ 766 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին ու շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` Ջերմուկի բնակիչ, 27-ամյա Արմեն Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորները` նույն քաղաքի բնակիչներ, 27-ամյա Սմբատ Գրիգորյանը եւ նրա հասակակից Սեւակ Խաչատրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է: