Ռուսաստանը Իրանին կմատակարարի ՌԴ ՊՆ գործող պարկի հին С-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք կմոդերնիզացվեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ С-300 համալիրների արտադրությունը դադարեցվել է մի քանի տարի առաջ։
«Իրանին С-300 մատակարարելը իրականացվում է ՊՆ տրամադրության տակ եղած զինանոցից։ Այդ համալիրների արտադրությունը կասեցվել էր մի քանի տարի առաջ։ Սակայն դրանք կմոդերնիզացվեն պատվիրատուի պահանջով»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։





























