Հայաստանից հանգստացողների ընտանիքը Բաթումիի ծովափին ահազանգ է բարձրացրել իրենց դստեր՝ Աննա Պետրոսյանի կորստյան պատճառով:
Աղջնակի մայրը մտածել է, թե իր դուստրը խորտակվում է եւ օգնության է կանչել փրկարարներին, սակայն 45 րոպե անց Աննան հայտնվել է բոլորովին այլ տեղից:
Պարզվել է, որ աղջկան հոսանքը մի քանի հարյուր մետր քշել է: Աննան ափ է ելել այլ տեղից` ջրաշխարհի տարածքում: Աղջիկը դիմել էր բուժքրոջը, եւ տեղի ունեցածի պատճառները պարզելուց հետո նրան վերադարձրել են ընտանիքին:



























