Օգոստոսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 07 ՍԼ 715 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել: Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 55-ամյա Մարտին Գրիգորյանը, ուղեւորներ` 56-ամյա Ջուլիետա Խուդավերդյանը եւ 26-ամյա Հայկուշ Կարապետյանը տեղում մահացել են: Ուղեւոր` 5-ամյա Մելինե Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց:
Բժիշկները երեխայի առողջական վիճակը բավարար են գնահատել:



























