Թեհրանը կընդունի Գազ արտահանող երկրների ֆորումի երրորդ գագաթնաժողովը, որը կկայանա նոյեմբերի 23-ին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մուհամմեդ Հոսեյն Ադելին։

«Թեհրանում 2015թ. նոյեմբերի 23-ին կկայանա գազ արտահանող երրների 3-րդ գագաթնաժողովը, որի ժամանակ կքննարկվի էներգակիր համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը»,- մեջբերում է Ադելիի խոսքը ԻՐՆԱ գործակալությունը։

Ֆորումի մշտական անդամները 14-ն են՝ Իրան, Ռուսաստան, Կատար, Ալժիր, Բոլիվիա, Եգիպտոս, Հասարակածային Գվինեա, Լիբիա, Նիգերիա, Տրինիդադ եւ Տոբագո, Վենեսուելա, Պերու, ԱՄԷ եւ Օման։