Beeline-ը հայտարարում է նոր սմարթֆոնների եւ պլանշետային համակարգիչների վաճառքի մեկնարկի մասին: Այն կսկսվի 2015թ.-ի հուլիսի 1-ին ժամը 17:00-ին Երեւանի, Վանաձորի, Գյումրիի, Արտաշատի եւ Էջմիածնի վեց Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:
Յուրաքանչյուր վաճառքի եւ սպասարկման գրասենյակի առաջին 100 գնորդները սմարթֆոն գնելիս անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամար, իսկ համակարգչային պլանշետի դեպքում՝ հատուկ պատյան: Սմարթֆոնների եւ պլանշետների գնորդների միջեւ ժամը 22:00-ին Beeline-ի Երեւանի եւ 20:00-ին մարզային գրասենյակներում կխաղարկվի հատուկ մրցանակ:
«Beeline–ի բրենդային սմարթֆոնները արդեն երկու անգամ դարձել են ամենավաճառվողները Հայաստանում: Սմարթֆոնները շատ սիրված են մեր հաճախորդների կողմից՝ շնորհիվ նորաոճ դիզայնի, օպերացիոն համակարգի եւ մատչելի գնի: Beeline-ը կրկին անգամ պատրաստ է հաճելիորեն զարմացնել իր հաճախորդներին նոր սարքավորումներով՝ երկու SIM-քարտի հնարավորությամբ սմարթֆոնով եւ IPS էկրանով արագագործ պլանշետով: Բացի այդ, հուլիսի 1-ից Beeline–ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մեր բաժանորդները կստանան նվերներ եւ կմասնակցեն խաղարկությանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Beeline –ի սմարթֆոններն եւ համակարգչային պլանշետներն աշխատում են Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, իսկ Beeline սմարթֆոնը թույլ է տալիս օգտագործել երկու SIM-քարտ:





























