Հայաստանում թվային հեռուստաեթերը պարտադիր կդառնա 2016թ. հունվարից։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հունիսի 23-ին ընդունվել է Հայաստանի խորհրդարանում։ Երկրորդ վերջնական ընթերցման ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր։
Նշենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներին թվային դեկոդեր կտրամադրեն անվճար։ Հանրապետությունում հեռարձակվող հեռուստատեսային ցանցը Կառավարությունն արդեն լիովին ադապտացրել է թվային եթերի համար։





























