Օգոստոսի 10-ին կլրանա Սեւրի պայմանագրի կնքման 90-րդ տարին: Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան պարտավորվել էր Հայաստանին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը`100.000 քմ տարածքով, որը Հայաստանի առաջին Հանրապետության տարածքի հետ կկազմեր 160.000 քմ: Պայմանագրով Հայաստանը ունենալու էր ելք դեպի ծով:Սակայն մեծ տերությունների քմահաճույքների զոհը դարձավ նաեւ այս պայմանագիրը:

Սեւրի պայմանագրի տարելիցի կապակցությամբ, օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ին Մյասնիկյանի արձանի մոտից կմեկնարկի երթ` նվիրված Սեւրի պայմանագրի 80-ամյակին: Երթի ընթացքում նամակներ կհանձնվեն Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի դեսպանատներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայազն Երիտասարդների Միաբանությունից: