iPhone-ի եւ iPad-ի օգտատերերն այժմ կարող են կանխատեսել եղանակը:
Dark Sky հավելվածի նոր տարբերակը սմարթֆոնում ներկառուցված բարոմետրի օգնությամբ հաշվարկում է մթնոլորտային ճնշման ցուցանիշները: Այսպիսով, գաջեթը կարող է բավական հստակ որոշել, առաջիկա ժամերին անձրեւ, ձյուն կգա, թե՞ ամպրոպ կլինի:
Dark Sky-ը նաեւ կարող է կանխատեսել հաջորդ օրվա կամ առաջիկա շաբաթվա եղանակը: Հավելվածը դիտարկում է ուլրամանուշակագույն ճառագայթների ինդեքսը եւ հիշեցնում, որ հարկավոր է փողոց դուրս գալուց առաջ արեւից պաշտպանող քսուք օգտագործել:
Ըստ RG-ի, հավելվածը համատեղելի է 5-րդ սերնդից սկսած iPhone-ների, iPad-ի, iPod Touch-ի համար: Առայժմ Dark Sky-ից կարող են օգտվել միայն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում: Այն 3.99 դոլար արժե:





























