Համացանցում տեղեկություն է հրապարակվել աշխարհի առաջին 10-միջուկանի սմարթֆոնի մասին: PhoneArena-ի փոխանցմամբ, դա չինական Elephone P9000-ն է:

Մշակողները սմարթֆոնին նորագույն Helio X20 չիպ են ավելացրել, իսկ գրաֆիկայի համար պատասխանատու է լինելու Mali-T880 չիպը:

Ըստ RG-ի, գաջեթը 5.5 մատնաչափանոց FullHD էկրան կունենա, 20.7 մեգապիքսել հզորությամբ խցիկ: Այն աշխատելու է 5.1 տարբերակի Android-ով:

Աղբյուրի համաձայն, հզորագույն սմարթֆոնը կթողարկվի արդեն այս տարվա հոկտեմբերին, իսկ գինը չի գերազանցի 500 դոլարը: