Facebook ընկերությունը նոր ծրագիր է թողարկել՝ Moments, որը թույլ է տալիս լուսանկարներ փոխանակել՝ առանց սոցիալական ցանցերում դրանք հրապարակելու: Moments-ը հասանելի է երկու հարթակի՝ iOS-ի եւ Android-ի համար:

Ծրագիրը լուսանկարներն ինքնուրույն տեղադրում է ալբոմներում՝ հիմնվելով դրանցում առկա տվյալների վրա (ներառյալ՝ լուսանկարն անելու ժամն ու վայրը): Եթե լուսանկարում Moments-ը ճանաչի ձեր ծանոթին, մեխանիկորեն նրա հետ կկիսի նկարը:

Moments-ը թույլ է տալիս սինխրոնացնել ալբոմներն ու դրանցում նոր լուսանկարներ ավելացնել այնպես, որ միջոցառման բոլոր մասնակիցների մոտ նկարների լիարժեք հավաքածու լինի: Լուսանկարները կարելի է բաժանորդների եւ այլ ընկերների հետ կիսել Facebook-ի, Instagram-ի կամ Messenger-ի միջոցով:

Հավելվածը հասանելի է միայն ԱՄՆ-ում: Այն կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից: