Ավելի քան 20 մարդ տուժել է  Չինաստանում անձրեւների հետեւանքով առաջացած սողանքներից: Միայն Չժոուցյույ գավառում տուժել է 135 հազար մարդ: Վերջին տվյալներով, զոհվել են 127 տեղացիներ, մոտ 1300 մարդ անհետ կորած են համարվում, հաղորդում է Utro.ru-ն: Հորդառատ անձրեւները տարածաշրջանում սկսվել են օգոստոսի 8-ի գիշերը: Ողբերգության վայր է ժամանել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն: