Իրանի նախագահ  Մահմուդ Ահմադինեժադը ամերիկացի իրանագետ, Հարվարդի համալսարանի դասախոս Ռիչարդ Նելսոն Ֆրային տուն է նվիրել Սպահանում։ Այս մասին հաղորդում է իրանական FARS գործակալությունը։

Ֆրայը գիտի պարսկերեն, արաբերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, փուշտու, ուզբեկերեն եւ թուրքերեն։  1948 թվականին նա հայտնաբերել է պարսիկ արքա Կյուրոս Երկրորդ Տիրակալի գերեզմանը, ով նաեւ Աքեմենյան տոհմի հիմնադիրն է եղել։