Getty Images ֆոտոբանկի վարչակազմը Google ընկերության դեմ բողոք է ներկայացրել Եվրահանձնաժողով։
Getty Images-ը ենթադրում է, որ Google-ը ոտնահարում է հակամենաշնորհային օրենսդրությունը։ Ֆոտոարխիվի ներկայացուցիչները պնդում են, որ Google-ի որոնման համակարգում սկզբնաղբյուր նկարի հղումն այնպես է դրված, որ օգտատիրոջ համար շատ դժվար լինի այն գտնելը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Բացի այդ, Google-ը թույլ է տալիս օգտատերերին պատճենել նկարները մկնիկի սովորական մի կոճակով, ինչը, ըստ Getty-ի, օրիգինալ նյութի զանգվածային կողոպուտ է։





























