Հյուսիսային Կորեան այսօր՝ օգոստոսի 9-ին, 100 համազարկ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ՝ Հարավային Կորեայի հետ սահմանի մերձակայքում:
Գնդակոծումը տեղի է ունեցել ռազմածովային վարժանքներից անմիջապես հետո, որ Սեուլն անցկացնում էր «հյուսիսային սահմանային գծի» վիճահարույց շրջանում, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:
Միջադեպի մանրամասները դեռ անհայտ են:



























