Google ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ Google Shopping ծառայությունից եւ գովազդից կհեռացնի Կոնֆեդերացիայի դրոշը պարունակող նյութերը։

Ավելի վաղ Walmart եւ Target խանութների ցանցերը, ինչպես նաեւ Amazon-ն ու eBay-ը նույնպես հայտարարել էին, որ հրաժարվում են Համադաշնության դրոշով ապրանքներ վաճառելուց։

Դրա պատճառն այն է, որ Չարլսթոնի եկեղեցում 5 մարդու սպանած Դիլան Ռուֆը լուսանկարվել էր՝ ձեռքում բռնած այդ դրոշը, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նշենք, որ այդ դրոշը ԱՄՆ-ում 19-րդ դարի քաղաքացիական պատերազմի տարիներին օգտագործում էին հարավի բանակում, որը կողմ էր ստրկատիրական կարգերի պահպանմանը։