Ռուսաստանի Տոմսկի շրջանում գտնվող Գար փոքրիկ գյուղը կվերանվանվի Torrent Reactor։ Ընկերությունը, որը տորրենտ-տրեկերների խոշորագույն կայքերից է, հայտարարել է, որ գնել է մի ամբողջ բնակելի գյուղ իր անունով վերանվանելու իրավունքը:
TorrentReactor ընկերությունը նույնիսկ ցուցադրության է հանել ցուցանակը TorrentReactor` ռուսերեն գրառմամբ, թեեւ այն իրական չէ եւ ստացվել է ֆոտոմոնտաժի միջոցով։
Ըստ TorrentReactor-ի հայտարարության՝ Գար գյուղը, որն ունի 214 բնակիչ, քաղաքակրթությունից հեռու եւ մոռացված վայր է։ Բոլոր բնակիչների համար ընդամենը 3 համակարգիչ կա, իսկ վերանվանման համար ընկերության տված 150 հազար դոլարը օգտագործվելու է գյուղի բարեկեցության եւ գյուղը համակարգիչներով հագեցնելու վրա։ Գումարը մաս առ մաս կբաժանվի աղքատ բնակչությանը։ Ընկերությունը հպարտ է, որ կարող է օգնություն ցուցաբերել այդ գյուղին, թեեւ այդպիսի շատ տեղեր կան։



























