Սեւ ծովում ադրբեջանցի է խեղդվել: Վրաստանում APA-ի բյուրոյի փոխանցմամբ, դժբախտ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին: Ռաֆիգ Մամեդօղլու Օրուջեւը մեխանիկ էր Մառնեուլիի ռազմակայանում:

Օգոստոսի 8-ին Օրուջեւն ուղարկվել էր Քութայիսում գտնվող Կոպինտարի ռազմակայան: Ականատեսների վկայությամբ, Մառնեուլիի 32-ամյա բնակիչը ծովում լողալուց է եղել, սակայն մնացել է երկաթե կառուցվածքի տակ եւ խեղդվել:

Փաստի առթիվ քրգործ է հարուցվել, փորձագետները հետաքննություն են իրականացնում: