Երիտասարդ բրիտանուհի Լուիզա Փոլարդը,  Ուսամա Բեն Լադենի հետախուզվող հարսի՝ Ջեյն Ֆելիքս Բրաունի հետ միասին տեղեկություն են տարածել, ըստ որի, նրանք երկվորյակների են սպասում։ Երկու կանայք, հղիության դրական թեստը ձեռքներին, լուսանկարվել են։

Նշենք, որ Փոլարդը գարնան վերջում համաձայնել էր սուրոգատ մայր դառնալ Օմար Բեն Լանդենի եւ 54 ամյա Բրաունի երեխայի համար: Վերջինս Օմար Բեն Լադենի օրինական կինն է, սակայն  չի կարողանում երեխա ունենալ:

Երկվորյակները բեղմնավորվել են Բրաունի ձվաբջջից  եւ Օմար Բեն Լադենի սպերմատազոիդից` Դուբայում։ Ավելի վաղ, Փոլարդը Բեն Լադենին թոռնիկներ պարգեւելու եւս երկու փորձ էր կատարել, սակայն ձախողվել էր։