Իրանի հետ գործարքը չի կնքվի, եթե նա չկատարի «վեցնյակի» հետ բանակցությունների ժամանակ իր վրա վերցրած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է Reuters-ը։
«Հնարավոր է, Իրանը չկատարի բոլոր պայմանները, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Լոզանում։ Այդ դեպքում համաձայնություն չի լինի»,-ասել է Քերրին լրագրողներին, փոխանցում է Gazeta-ն։
Քերրին ուրբաթ կմեկնի Վիեննա Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների։





























