Yahoo ընկերության տեղեկատվական անվտանգության տնօրեն Ալեքս Ստամոսը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տեղափոխվել է Facebook։

«Ահա թե ինչու եմ ես միացել Facebook-ին։ Սա աշխարհի լավագույն ընկերությունն է, որը զբաղվում է այն խնդիրների լուծմամբ, որոնց բախվում են ոչ միայն ինտերնետ օգտատերերը, այլ նաեւ մարդկության մյուս 2/3 մասը, որին անհրաժեշտ է միացնել ցանցին։ Facebook-ի անվտանգության թիմը նորարարությունների մի ամբողջ պատմություն ունի եւ պատրաստ է կիսել այդ նորարարությունները աշխարհի հետ»,-ասված է հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։