Microsoft ընկերությունը ОС Android սարքավորումների համար գործարկել է Word, Excel եւ PowerPoint հավելվածները։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։

Ներկայումս հավելվածների ամբողջական տարբերակները կարելի է անվճար ներբեռնել Google Play –ից Microsoft հաշվի առկայության դեպքում։ Նախքան այդ դրանք տարածվում էին միայն Technical Preview փորձնական տարբերակի տեսքով, որտեղ բացակայում էին տեքստերի խմբագրման շատ գործիքներ, գրում է  Gazeta-ն։