Երկու ինկասատորներ որոշել են չսահմանափակվել իրենց ստացած աշխատավարձով եւ թալանել... իրենք` իրենց: Նախնական տվյալներով, ինկասատորական մեքենայից, որը գտել են Կրասնոյարսկում, կորել է 5,8 մլն ռուբլի (շուրջ 200 հազար դոլար), հաղորդում է «Ռիա նովոստին»` հղում անելով մարզի իրվապահ մարմիններում իր աղբյուրին:
«Երկու ինկասատորներ, որոնցից մեկը եղել է զինված, տարբեր հաստատություններից հավաքել են փողը, որից հետո պետք է վերադառնային ու այն փոխանցեին Կրասնոյարսկի Սովետական շրջանի բանկին: Քանի որ ինկասատորները չեն վերադարձել, նրանց սկսել են փնտրել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Օգոստոսի 9-ի երեկոյան, Երմոլաեւո գյուղի մոտ գտել են դատարկ մեքենան: Աղբյուրի փոխանցմամբ, մեքենան վնասված չի եղել, սակայն փողն ու ինկասատորներն անհետացել էին: Ինկասատորների անունները չեն հաղորդում: Նրանց փնտրում են:


























