Ամերիկյան ուղեկցորդը ձերբակալվել է այն բանի համար, որ ուղեւորներից մեկի հետ վեճից հետո, բացել է փրկարարական օդանավասանդուղքը, գրում է New York Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանում՝ JetBlue ավիաընկերության ինքնաթիռում:

Ուղեկցորդի եւ ուղեւորի վեճի պատճառը եղել է այն, որ վերջինիս չի ցանկացել մինչեւ վերջնական վայրէջքը նստած մնալ իր տեղում: Նա արհամարհել է դիտողությունը, ինչից հետո ուղեկցորդը բարձրախոսով վիրավորել է ուղեւորներին, բացել փրկարարական օդանավասանդուղքն ու փախել օդանավակայանից, գրում է Gazeta.ru-ն: