Չինաստանում 52-ամյա տղամարդը 50 ժամ գտնվել է փլատակների տակ ու կենդանի մնացել: Նրան փլատակների տակից հանել են փրկարարները, իսկ տունը փլվել է սողանքի հետեւանքով:
Վերջին տվյալներով, սողանքի զոհերի թիվը հասել է 337-ի, եւս 1148 բնակիչներ համարվում են անհետ կորած: Աղետի գոտում շարունակվում են փրկարարական աշխատանքները:
Միաժամանակ, օդերեւութաբանները կանխատեսում են, որ անձրեւները կշարունակվեն եւս 3 օր: Փակվել են ավտոճանապարհները, դադարեցվել է գնացքների երթեւեկությունը: Չինաստանի իշխանությունները փրկարարական աշխատանքներում ընդգրկել են նաեւ երկրի բանակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի գիշերը Չինաստանի Չժոուցյու շրջանում եւ Գենյան-Տիբեթական ինքնավար մարզում ուժեղ անձրեւները սողանքների պատճառ են դարձել: Ցեխի ու քարերի հոսքը լուրջ վնաս է հասցրել այդ շրջանների բնակելի ենթակառուցվածքներին, տրանսպորտային հաղորդակցությանն ու էներգամատակարարմանը:



























