Շվեյցարական Barry Callebaut ընկերությունը սկսել է շոկոլադ արտադրել, որը շոգ եղանակին չի հալվում:
«Եթե մենք ցանկանում ենք շոկոլադ վաճառել Չինաստանում կամ Հնդկաստանում, պետք է ինչ-որ բան փոխենք»,- հայտարարել է ընկերության գիտահետազոտական բաժնի ղեկավար Ֆրեդերիկ Դիփայփերը: Նրա խոսքով, նոր շոկոլադը չի հալվում նույնիսկ +38 ջերմաստիճանի դեպքում:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, ընկերությանը հաջողվել է նաեւ մինչեւ +55 ջերմաստիճանի դիմացող շոկոլադ ստեղծել, սակայն դրա համային հատկանիշները մասնագետներին չեն բավարարում:
Ըստ Bloomberg-ի, ընկերությունը ծրագրում է այս շոկոլադը վաճառել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում:





























