Ամերիկյան օրենսդիրները հայտարարել են, որ դադարեցնում են Կոնգրեսի կողմից Լիբանանին 100 միլիոն դոլար ռազմական օգնության տրամադրումը:
Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը հայտարարել է, թե վաղուց անհանգստացած է լիբանանյան զինված ուժերի վրա «Հըզբոլլահի» ազդեցությամբ, եւ այդ պատճառով Լիբանանի զինված ուժերին հատկացվող օգնությունը դադարեցվել է:
Բերմանի խոսքով, վերջին միջադեպը լիբանանա-իսրայելական սահմանին ավելորդ անգամ վկայում է, որ Միացյալ Նահանգները պետք է վերանայեն իրենց մոտեցումը լիբանանյան բանակի նկատմամբ:
Հիշեցնենք, որ օրերս երկու երկրների սահմանին փոխհրձագություն էր եղել, որի ընթացքում զոհվել էին չորս լիբանանցի (այդ թվում մեկ լրագրող) եւ մեկ իսրայելցի սպա:



























