Վերլուծաբանների գնահատականներով, Ռուսաստանում մոլեգնող հրդեհների հասցրած վնասը վերջին ամսում կազմել են 15 միլիարդ դոլար: Եւ դա միայն նախնական տվյալներ են:

Առաջին գնահատականները տվել են HSBC-ն եւ «Ուրալսիբա»-ն: Նրանց տվյալներով, վնասը կազմել է Ռուսաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսը: Առավել հստակ տվյալներ կհաղորդվեն այս ամսվա վերջին, երբ Ռուսաստանը կհաշվի հուլիսի եւ օգոստոսի վնասները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում անտառային հրդեները ակտիվ փուլ են մտել հուլիսի 30-ին եւ չեն մարում առ այսօր: Կրակը խլել է 52 մարդու կյանք: Բնական հրդեհների հետեւանքները հասել են ահռելի չափերի: Մոսկվան, Սանկտ-Պետերբուրգն ու Եկատերինբուրգը ծածկվել են առողջության համար վտանգավոր ծխով:

Մի շարք երկրներ օգնություն են ցուցաբերում Ռուսաստանին: Հայաստանը Ռուսաստան է ուղարկել հատուկ տեխնիկա եւ 28 հրշեջների: