Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը եւ երեկ ողջ օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման 33 դեպք:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության  նախարարության մամուլի ծառայությունը NEWS.am-ին հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից շուրջ 300 անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: