Ադրբեջանի նավթային ակադեմիայում ահաբեկչության իրականացման մեջ մեղադրվող երեք անձինք դատապարտվել են ցմահ բանտարկության:

Ծանր հանցագործությունների դատարանի դատավորը օգոստոսի 10-ին ցմահ բանտարկության է դատապարտել Նադիր Ալիեւին, Ջավիդան Ամիրովին եւ Նաջաֆ Սուլեյմանովին: Արիզ Գաբուլովը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

2009թ. ապրիլի 30-ին Ֆարդա Գադիրովը ներխուժել էր ակադեմիայի շենք եւ անկանոն կրակ բացել աշխատակիցների եւ ուսանողների ուղղությամբ: Արդյունքում 12 մարդ զոհվել, 13-ը վնասվածքներ էին ստացել: Այնուհետեւ չարագործը վերջ էր տվել իր կյանքին:

Նրա նկատմամբ քրգործը մահվան պատճառով դադարեցվել էր, իսկ մյուսներին մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչության, կանխամտածված սպանության նախապատրաստման, մաքսանենգության, զենքի ապօրինի պահման եւ այլ հանցանքների մեջ: