«Ռոսկոսմոսի» ղեկավար Իգոր Կոմարովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է 14-15 տարուց առաքելություն ուղարկել Լուսին։ Երեք տարի առաջ նրա նախորդը հայտարարել էր, որ երկիրը կանգնած է մրցունակության կորստի շեմին, հայտնում է Bloomberg-ը։

«ՆԱՍԱ-ն առաջնայնությունը տալիս է Մարսին։ Մենք էլ մեր հերթին առաջնահերթ ենք դարձրել Լուսինն ուսումնասիրելը։ Մենք կարող ենք հիանալի լրացնել միմյանց եւ համատեղ աշխատել այդ ծրագրի վրա»,-ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը։

Կոմարովի խոսքով՝ տիեզերական ոլորտի հետազոտությունը կարող է համագործակցության հիանալի օրինակ դառնալ, փոխանցում է Gazeta.-ն։

Նա նշել է, որ պատժամիջոցները չեն ազդում միջտիեզերական կայանների աշխատանքի վրա, բայց Ռուսաստանը ամեն դեպքում ԲՐԻԿՍ երկրներում  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) համատեղ գործունեության համար այլ գործընկերներ է փնտրում։