Լեհաստանում կայացել են շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստներից հաղթանակ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրայր Մովսիսյանը: Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել:

Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5 միավորով բաժանում է 3-րդ տեղը: Աղջիկների առաջնությունում մեր միակ մասնակից Անի Խանամիրյանը երեկ պարտվել է եւ 2,5 միավորով 52-րդ տեղում է: