Ստամբուլի Զեյթինբուրնու համայնքի հարկային տեսչության մոտ ռումբ է վնասազերծվել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Զեյթինբուրնուի հարկային տեսչության մոտ գտնվող կանգառում, առավոտյան անհայտ անձինք թողել են մի փաթեթ, որը խուճապի առիթ է դարձել։ Արագ դեպքի վայր ժամանած մասնագետները վնասազերծել են ռումբը եւ հայտնաբերել, որ ռումբը պետք է պայթեր 9։15-ին։




























