Ճապոնիայի օդատիեզերական գործակալությունը (JAXA) պլանավորում է նոր գիտական կենտրոն հիմնել, որը կզբաղվի ոչ երկրային մարմինների ուսումնասիրությամբ, հայտնում է «Կիոդո» գործակալությունը։
Գիտնականները ուսումնասիրելու են Երկիր մոլորակի մոտակայքում գտնվող «Իտոկավա» գիսաստղի վրայից բերված մասնիկները եւ 1999 JU3 գիսաստղի նմուշները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նոր կենտրոնը բացվելու է Կանագավա պրեֆեկտուրայի Սագամիհարե քաղաքի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի բազայում։
Ենթադրվում է, որ այդ կենտրոնում կհետազոտվեն Մարսից բերված սառույցի եւ ավազի նմուշները։ Հետազոտությունների նպատակն է պարզել, թե ինչպես է առաջացել Տիեզերքը եւ ինչպես են Երկրի վրա գոյացել ջուրն ու կյանքը։





























