Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Վիեննայում բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի արտակարգ ստուգումների ընթացակարգերը եւ շարունակելու է պնդել, որ պատժամիջոցները չեղարկվեն։

«Իրանը չի ընդունի արտակարգ ստուգումների ընթացակարգը, մյուս կողմը պետք է լուրջ որոշումներ կայացնի։ Պատժամիջոցները պետք է չեղարկվեն անմիջապես»,- մեջբերում է Press TV-ն Զարիֆի հայտարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների ամենաբարդ հարցը արտակարգ ստուգումներ անցկացնելու, այդ թվում՝  ռազմական օբյեկտներ եւ Իրանի առանցքային միջուկային  հետազոտական կենտրոններ տեսուչների այցելության թույլտվության խնդիրն է։