Անտանելի շոգն ու երկինքը ծածկած թանձր ծուխը ստիպում են Մոսկվայի բնակիչներին փախչել քաղաքից, եւ շոու-բիզնեսի աստղերը բացառություն չեն: Ճանաչված անձինք «մահացու» մայրաքաղաքից փախչում են ուր պատահի, իսկ նրանք, ովքեր ստիպված են մնալ` բժշկական դիմակներ են գնում:
«Նստած եմ ինքնաթիռում: Կողքիս ինչ-որ վատ դաստիարակված անձ է, ով մահու չափ ուրախ է, որ ես նստած եմ իր կողքին: Զանգեց բոլոր հարազատներին, պատմեց»,- բողոքել է հեռուստահաղորդավար Անֆիսա Չեխովան Twitter միկրոբլոգում` Իսպանիա մեկնելու ճանապարհին: Գեղեցկուհին, ի դեպ, հավաստիացրել է երկրպագուներին, որ դիմակը պետք է թրջել ծովաջրով, եւ ամեն ինչ լավ կլինի:
Լեւ լեշչենկոն, օրինակ, ծխային օրերի հենց սկզբին մեկնել է Սոչի: «Ես շատ եմ անհանգստանում մոսկվացիների համար, ովքեր մնացել են մայրաքաղաքում եւ շնչում են այդ օդը»,- ասել է նա:
Սոչի է մեկնել նաեւ պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան` երեխաների հետ: Օքսանա Ֆյոդորովան նախընտրել է ԱՄՆ-ը, իսկ Անաստասիա Վոլոչկովան՝ Պորտուգալիան: Սաթի Կազանովան եւ Ալյոնա Վոդոնաեւան ստիպված են եղել մնալ Մոսկվայում եւ դիմակներ են կրում:
Ալլա Պուգաչեւան մեկնել է Յուրմալա, որտեղ պայքարելու է ծխելու սովորույթի դեմ:



























