Անհայտ անձինք վանդալիզմի ակտ են իրականացրել Ղրղըզստանի «առողջարանային մայրաքաղաք» Չոլպոն-Աթայի ուղղափառ գերեզմանատանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հանրապետության ռուսական համայնքի ներկայացուցիչը:
Կազմակերպության տվյալներով, անհայտ չարագործները անցած հանգստյան օրերին ջարդել եւ վնասել են ավելի քան 30 գերեզմանաքարեր, կոտրել խաչերն ու հուշարձանները: Գերեզմանաքարերը, սակայն, չեն գողացվել:
«Նման սադրանքներն ուղղված են հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը; Տեղական իշխանությունների կարծիքով, սակայն, հանցագործության նպատակը գունավոր մետաղ գողանալն է եղել:
Փաստի առիթով քրգործ է հարուցվել:



























