ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից 10 համարի մարզաշապիկ է ստացել:
ՈՒԵՖԱ-ի նախագահն ընդգծել է, որ քաղաքի ղեկավարության եւ Վրաստանի վարչապետի հետ կայացած հանդիպումներում քննարկվել է Թբիլիսիում Եվրոպայի Լիգայի եզրափակչի անցկացման հարցը: Պլատինին նշել է նաեւ, որ քննարկվում է Վրաստանում Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություն անցկացնելու հարցը:
Վրաստանի ֆեդերացիայի նախագահ Սիչինավան հայտնել է, որ վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել կատարել ՈՒԵՖԱ-ի բոլոր հանձնարարականները:
Վրաստանից Պլատինին մեկնել է Քիշնեւ, որտեղ նշում են Մոլդովայում ֆուտբոլի 100-ամյակը, հաղորդում է Trend-ը:



























