Թեհրանը պատրաստ չէ երկխոսություն սկսել Վաշինգտոնի հետ, սակայն պատրաստ է ամերիկացիների հետ քննարկել միջազգային խնդիրների մասին իր մոտեցումները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

«Իրանը հիմքեր չունի բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հետ` երկկողմ ձեւաչափով: Մենք հետեւում ենք տրամաբանության եւ երկխոսության սկզբունքներին, եւ միշտ ասել ենք, թե պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը, ազգային շահերն ու իրանցի ժողովրդի իրավունքը»,- Մեհմանփարասթի խոսքերն է մեջբերել Fars գործակալությունը: