ՀՀ կենտրոնական բանկը 2009 թվականը փակել է շահույթով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, գլխավոր դրամատան շահույթը կազմել է 30 մլրդ դրամ (մոտ 80 մլն դոլար)։ Այդ գումարի մեծ մասը՝ 24 մլրդ դրամն (մոտ 65 մլն դոլար) ուղղվելու է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացած անտոկոս ցպահանջ հասարակ մուրհակի մարմանը։

Նշենք, որ 2005-2007թթ. ԿԲ ֆինանսական գործունեության ընթացքում, առաջացել էին վնասներ՝ 80 մլրդ դրամի չափով (մոտ 220 մլն դոլար)։ Այդ վնասները առաջացել են ԿԲ ուռճացած ծախսերի հետեւանքով եւ փակվել` ֆինանսների նախարարության տրամադրած մուրհակի հաշվին։

Այս տարի ԿԲ-ն կարողացել է մասամբ մարել մուրհակը, սակայն ֆինանսների նախարարությանը դեռ պարտք կմնա մոտ 56 մլրդ դրամ (մոտ 155 մլն դոլար)։